Բնության խորդուբորդ գրկում գտնվող ճարտարապետական հրաշքը, վկայում է իր ստեղծողների հնարամտության և նվիրվածության մասին:Փորագրված հենց ժայռի մեջ սուրբ ապաստանը կարծես աշխարհի աղմուկից առաջարկում է նահանջ։
Մարտիրոս գյուղի ամենանշանավոր ճարտարապետական հնության՝ Սուրբ Աստվածածին վանքի մասին է խոսքը։ Այն գտնվում է գյուղից մոտ 2,5 կմ հարավ-արևելք, Նզար սարի ստորին հատվածում, այն տեղում, որտեղ ծագում են սառնորակ, առաջատար աղբյուրները։ Վանքն ամբողջությամբ կերտված է Նզարի սարի ներսում, ստորգետնյա լեռան մեջ։ Բաղկացած է նախագավիթից, ժամատնից ու եկեղեցուց, քառակուսի հատակագծով 3,3մ․։
Ըստ ներսում պահպանված արձանագրությունների՝ վանքը կառուցել է Մարտիրոս Վարդապետը 1286 թվականին, իսկ ճարտարապետն է քարագործ Գրիգորիկը։ Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանակալի և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ։
Վիմափոր վանքի առջև տարածված է ուռուցիկ հարթություն, մի կողմից թեքված դեպի գետակը։ Այս հարթության վրա էլ պահպանվում են ավերակների հետքերը։ Չի բացառվում, որ այստեղ են բնակվել վանքի միաբաները։ Վանքի առջև եղել է նաև հին գյուղատեղի։ Պատմում են, որ եկեղեցուց մինչև գետը փորված է եղել հորանցք, որտեղից ջուր են բերել օգտագործելու համար։ Այս հորանցքը ունեցել է նաև ստրատեգիական նշանակություն։ Կա ավանդություն, ըստ որի Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ գյուղի ժողովուրդը թաքնվել է Վիմափոր եկեղեցում, սակայն մի երեխայի լացի ձայն մատնել է նրանց տեղը, և ժողովուրդը մատնվել է սրի։
Ժողովրդական հիշողությունը պահպանել է ուխտագնացության ավանդական սովորույթ դեպի վանք։ Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը տեղի է ունենում ուխտագնացություն Վիմափոր եկեղեցի։
Լեռնագնացությունն առաջին հերթին աշխատանք է, երկար ու հ
Ճանապարհորդությունների ընթացքում չեմ դադարում հիանալ