Սյունիք
Ինչու այցելել Սյունիք
Սյունիքը Հայաստանի ամենալեռնոտ մարզն է։ Այստեղի ռելիեֆը բառացիորեն ծայրահեղությունների մասին է։ Ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ գագաթը (3906 մ), և ամենացածրը՝ Մեղրու կիրճը (մոտ 375 մ), ստեղծում են գրեթե 3500 մետր բարձրության տարբերություն՝ ամենամեծը Հայաստանում։
Սյունիքի անունը գալիս է պատմական Սյունիք նահանգից, որն իր ժամանակին Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր։ Միջնադարում այն շատ ավելի ընդարձակ տարածք էր ընդգրկում՝ ներառելով նաև Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և նույնիսկ Արցախի հատվածներ։
Ինչ տեսնել
Սյունիքը միշտ էլ հայտնի է եղել իր ամրոցներով, վանքերով ու կրթական կենտրոններով․ հենց այստեղ է գործել 13-րդ դարի Գլաձորի համալսարանը՝ Հայաստանի ամենահին կրթօջախներից մեկը։
Սյունիքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հազարամյակների պատմության հետքեր՝ նախնադարյան բնակատեղիներից մինչև միջնադարյան վանքեր, իսկ «Տաթևեր» ճոպանուղին կապում է Հալիձորը և Տաթևի վանքը՝ անցնելով կիրճի վրայով՝ բացելով հիասքանչ տեսարաններ։
Այն աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է և շարժվում է առանց կանգառի։
Ինչ անել
Սյունիքը հատկապես հետաքրքիր է ակտիվ ճանապարհորդների համար՝ այստեղի տարածքները պահանջում են ժամանակ, բայց փոխարենը տալիս են ուժեղ տպավորություններ։ Սյունիքը հարուստ է գետերով՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ։ Դրանցից ամենախոշորը Որոտանն է, որը ձևավորել է Զանգեզուրի հայտնի կիրճը։
Որոտանի Շաքի վտակի վրա ձևավորվել է Շաքի ջրվեժը՝ մարզի ամենահայտնի բնական տեսարժան վայրերից մեկը։ Տարածքում կան նաև բազմաթիվ հանքային աղբյուրներ՝ Տաթևում, Քաջարանում, Գորիսում և այլուր։
Սյունիքն ունի հազարմյա պատմական շերտեր։ Այստեղ պահպանվել են՝
- նախնադարյան բնակատեղիներ
- ամրություններ
- դամբարանադաշտեր
- միջնադարյան վանքեր և կրոնական կառույցներ
Սիսական աշխարհը դարեր շարունակ հայտնի է եղել իր ռազմավարական դիրքով և մշակութային ազդեցությամբ։
Ինչ համտեսել
- Ավելուկով ապուր
- Տնական օղի
- Ժնգյալով հաց
- Սունկ հավաքել
- Քյալագյոշ
- Լոբով ապուր
Պարտադիր տեսնելիք
Սիսիան
Կապուտան ու Ծաղքարի լճեր
Տաթևի վանք
Դաստակերտ
Դեպի Սյունիք ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
- Բարձրանալ Խուստուփ
- Քայլել Շաքիի ջրվեժ
- Տեսնել հնգադեմ կուռք
- Այցելել թանգարաններ
- Փորձել գորգ գործել
- Ճոճվող կամրջով քայլել
- Ճոպանողի նստել
Ինչպես հասնել
Սյունիքի առաջին կանգառը Սիսիան քաղաքն է, որտեղ տանող երթուղայինը շարժվում է Երևանի կենտրոնական ավտոկայանից։ Նստելավարձը՝ 2300 դրամոր, այն ամեն օր շարժվում է առավոտյան ժամը 9-ին։ Մայրաքաղաքից ուղևորվում եմ 217 կմ դեպի հարավ։
Երբ այցելել
Սյունիքում այցելելու լավագույն ժամանակը ուշ գարունն է (մայիս–հունիս) և վաղ աշունը (սեպտեմբեր–հոկտեմբեր), երբ եղանակը մեղմ է ու հարմար թե՛ զբոսնելու, թե՛ բնության մեջ քայլելու համար։
Գարնանը լեռները կանաչում են, ծաղկում են վայրի ծաղիկները, իսկ օդը թարմ է՝ իդեալական արշավների և ջրվեժների այցելության համար։
Աշնանը տարածաշրջանը լցվում է ոսկեգույն ու կարմիր երանգներով՝ դարձնելով հատկապես տպավորիչ թե՛ ճանապարհները, թե՛ պատմական վայրերը։
Կարևոր
Հայաստանում հաճախ դեռևս անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ։ Շատ վայրեր՝ հատկապես մարզերում, աշխատում են միայն կանխիկով։ Թեև կան ռեստորաններ ու հյուրանոցներ, որոնք ընդունում են քարտային կամ առցանց վճարումներ, դրանք այնքան էլ շատ չեն։ Թանգարաններում ևս հիմնականում կանխիկ է պետք, և հիշեք՝ գրեթե բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։