Յուրաքանչյուրս երազում է անտառում տուն ունենալու մասին, թեկուզ մեկ ժամով կամ մի քանի օրով:
Շտապում եմ տեղեկացնել, որ այդ երազանքը իրականություն է: Արզնիում մի գողտրիկ անկյունում հեքիաթից գտնված փայտե տուն կա, այնպիսին ինչպիսին մեր երևակայության մեջ է: Փայտե տուն, որի տանիքը ծածկված է ծառից ընկած տերևներով, իսկ ծառերը, որոնցով շրջապատված է փոքրիկ հեքիաքը, նրանց ճյուղերն էլ մեղմ քամու ժամանակ թակում են պատուհանները:
Առավոտյան արթնանալուն պես դուրս կգաք փայտե պատշգամբ: Հագեցած օդ՝ ծառերի, խոնավ հողի և բնության բույրով:
Արզնի Ռեզորթը գտնվում է Երևանի կենտրոնից ընդամենը 23 կմ. հեռավորության վրա, բնության գրկում, գետի ափին:

Իմացա: Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։
Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի:
Վերադառնանք Արզնի Ռեզորթ: Տնակում առկա են բոլոր հարմարությունները ձեր հանգիստն ու ժամանցը լավագույնս անցկացնելու համար: Գործում են լրացուցիչ սպա ծառայություններ՝ ֆիտո սաունա մայրիի տակառում և լոգանք եղջերուի եղջյուրի լուծամզուքով Տնակը նախատեսված է 4 հոգու համար՝ 2 մեծ և 2 փոքր: