Ցանկանում եմ ներկայացնել, թե ի՞նչ վերցնել ձեզ հետ արշավի ժամանակ։ Այո, այո՜ ձեզնից շատերն են գրում, վերջապես ուզում եմ կիսվել իմ փորձով։ Խորհուրդ եմ տալիս այն, ինչի միջով ինքս եմ անցել։ Ամենագլխավոր կանոնը, որը պետք է հիշել․․․Մի վերցրեք ձեզ հետ մի տոննա իր, քանի որ դուք ինքներդ եք այն տանելու: Ընտրեք միայն այն, ինչ ձեզ բացարձակապես անհրաժեշտ և անպայման հարմար է։ Ներկայացնում եմ միայն չնչին մաս, եկեք պայմանական ասենք մաս առաջին։
Վատ ուսապարկը, որը ոչ անհրաժեշտ կերպով կցված է մարդուն, կհանգեցնի անհարմարության՝ ընդամենը մի քանի րոպե քայլելուց հետո։ Եթե դուք պլանավորում եք մի արշավ, որը տևում է առնվազն մի քանի ժամ, ապա կոշտ մեջքով ուսապարկը չափազանց անհրաժեշտ է: Այն կվերացնի ճնշվածությունը ձեր ուսերից:
Նախկինում, թեթև արշավներին առանց փայտերի էի քայլում, սակայն այսօր նրանք իմ արշավներին օդի պես կարևորություն ունեն, եթե անգամ պետք չեն, վերցնում եմ․․․Երկար արշավների և լեռնային վերելքների համար նրանք անհրաժեշտ են։ Փայտերը ծառայում են որպես հենարան վերելքի և վայրէջքի ժամանակ։
Ներդրումներ կատարեք որակյալ արշավային կոշիկների մեջ: Սովորական սպորտային կոշիկները չեն աշխատի` անտառով մեկ ժամ քայլելուց հետո կթրջվեն, և վնասվածքի մեծ վտանգ կա: Իսկ լեռներո՞ւմ, կլռեմ․․ սարսափելի դեպքի եմ ականատես եղել, թե սովորական բոթասը ինչ դաժան կարող է լինել լեռներում, երբ ոտքերդ հարվում են։
Ցանկացած եղանակին չենք մոռանում գլխարկ, արևային ակնոց և արևապաշտպան քսուք, վերջինիս մասին, վառ օրինակ իմ դեմքը։ Այն պարագայում, երբ ես ինտենսիվ օգտագործում եմ այն․․․ զերծ ենք մնում ցանկացած տիպի այրվածքներից։
Արշավի ժամանակ ինչքան շատ ես ծանրացնում ուսապարկդ, այնքան արշավդ դժվարանում է: Ընտրեք չփչացող, սննդարար նյութերով հարուստ մթերքներ․․ Ես վերցնում եմ ընկույզ, նուշ, մամայի սարքած չրերը,մրգերից էլ՝ որոնք չեն պահանջում սառնարան՝ խնձոր, մանդարին, բանան, որը միշտ մի տեղ մոռանում եմ:
Կատակ եմ անում, ոչ մի մոծակ չի սատկում, բայց քանի որ նրանք սեզոնին ակտիվ կծմծում են, ես ուսապարկիս վրա ունեմ փոքրիկ պարկ, որը լցված է նարդոսով, ուրցով, անանուխով։ Պարկը՝ մոծակներին և միջատներին վանելու համար է:
Նախքան արշավը, ուսումնասիրեք երթուղին, տեղանքը և եղանակի կանխատեսումը: Սա կօգնի ձեզ պատրաստ լինել ցանկացած պայմանների:
Նախքան ձեր արշավը, ծանոթացեք ձեր սարքավորումներին և փորձարկեք այն տանը, որպեսզի համոզվեք, որ աշխատում են։
Միշտ կրեք առաջին օգնության հավաքածու՝ հիմնական դեղամիջոցներով և առաջին օգնության պարագաներով, իհարկե ինձ մոտ այն ոչ ամբողջական է, բայց ես միշտ ունեմ սանտավիկ:
Սա կօգնի ձեզ պահպանել հիգիենան արշավի ժամանակ, հատկապես երբ ջուր չկա: Չէ որ ճանապարհին ինչ հանդիպեք շոշափելու եք:
Ձեր իրերը կազմակերպված պահելու համար վերցրեք լրացուցիչ տոպրակներ՝ աղբը հավաքելու և խոնավ իրերը պահելու համար:
Անկախ արշավի տևողությունից, ես միշտ իմ ուսապարկում ունեմ լապտեր, երբեք չգիտես ինչ կարող է լինել:
Պատրաստ եղեք եղանակի փոփոխություններին միշտ, թաց հագուտով քայլելը այդքան էլ հաճելի չէ։
Եթե հետաքրքրեց ապա կիսվեք հոդվածով։
Աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկն այն ձորահովիտն է
Հնում զարդերը, բացի էսթետիկ իմաստից, ունեցել են հզոր էն