Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես արդեն երկար ժամանակ գրում եմ բլոգ, որտեղ կիսվում եմ Հայաստանի մասին ճանապարհորդական պատմություններով։ Հիմա ժամանակն է այդ ամենն ավելի տեսանելի դարձնելու՝ YouTube-ով։ Առաջին ֆիլմն արդեն հասանելի է, եկեք միասին շարունակենք բացահայտել Հայաստանը։
Ամբողջական ֆիլմը 23 րոպե է։ Բարի դիտում, չմոռանաք կիսվել, բաժանորդագրվել YouTube-յան ալիքին ու մեկնաբանություն թողնել։
Դեպի Սյունիք այս այցելությունը ինձ համար էլ բացահայտումներով լի էր, որովհետև չնայած նրան, որ բավականաչափ ճամփորդել եմ Հայաստանում, կան վայրեր, որոնց մասին միայն լսել եմ, և առաջին անգամ եմ ոտք դնում։ Եթե բախտս բերի, տեսնելու եմ Կարմիր գրքում գրանցված կենդանիների։ Քայլելու եմ ուղղություններով, որտեղ ինքս առաջին անգամ եմ լինելու: Լինելու եմ Կապուտան և Ծաղկարի լճերում, որոնք համարվում են բնության հուշարձաններ։
Մեր կյանքը ճանապարհորդություն է մի վայրից դեպի մյուսը,
Ցանկացած ճանապարհորդության մեկնելիս մի քանի կետ կա, որ