Արագածոտն
Ինչու այցելել Արագածոտն
Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է, այն գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր գագաթի՝ Արագածի միջև։ Սա այն վայրերից է, որտեղ քաղաքից ընդամենը մի փոքր հեռանալով՝ հայտնվում ես լրիվ այլ ռելիեֆում ու մթնոլորտում։
Մարզի կենտրոնական «սիրտը» Արագած լեռն է, որը Հայաստանի ամենաբարձր գագաթն է (4,090 մ) և միաժամանակ չորս գագաթ ունեցող հրաբխային զանգված։ Նրա շուրջ ձևավորվել է յուրահատուկ էկոհամակարգ՝ լեռնային լճերով, արոտավայրերով ու քարքարոտ արահետներով։
Ինչ տեսնել
Մարզը համարվում է Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից մեկը։ Այստեղ պահպանվել են նախնադարյան բնակավայրերի հետքեր, կիկլոպյան ամրոցներ և հնագույն պաշտամունքային կառույցների մնացորդներ։
Արագածոտնում, բացի Աշտարակից, կան ևս երկու քաղաքներ՝ Թալինը և Ապարանը, որոնք յուրաքանչյուրը իր առանձին բնավորությունն ունի։
Ինչ անել
Այստեղ է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։
Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
Ինչ համտեսել
- Պանիր
- Գինի
- Քաղցր սուջուխ (շարոց)
- Ընկույզ (Աշտարակը հայտնի է իր ընկույզով)
Պարտադիր տեսնելիք
Արագած
Բյուրական
Ապարան
Դեպի Արագածոտն ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
- Արագած լեռ
- Ամբերդ ամրոց
- Բյուրականի աստղադիտարան
- Դաշտադեմի ամրոց
- Ագարակի հնավայր-արգելոց
- Աշտարակի պատմական կամուրջներն ու հին թաղամասերը
- Տառերի հուշարձան
- Քայլարշավ անել
- Դահուկ / սնոուբորդ քշել
- Քաղցր սուջուխ սարքել
Ինչպես հասնել
Ավտոմեքենայով (ամենահարմար տարբերակը)։ Երևանից Բյուրական, որն այս մարզի առաջին կետը կարելի է դարձնել՝ հեռավորությունը մոտ 35-40 կմ է, ճանապարհը տևում է մոտ 40-50 րոպե: Պետք է դուրս գալ Երևանից դեպի Աշտարակ, այնուհետև Աշտարակից շարժվել դեպի Բյուրականի աստղադիտարան/Ամբերդ ուղղությամբ:
Հանրային տրանսպորտ. Երևանից դեպի Բյուրական ուղիղ երթուղայիններ հնարավոր է գտնել Աշտարակի խճուղուց կամ մոտակա կայանատեղիներից (սովորաբար Կիլիկիա ավտոկայանից կամ 3-րդ մասի շուկայի հարակից տարածքից, սակայն նպատակահարմար է նախապես ճշտել ժամանակացույցը):
Տաքսի. Երևանից Բյուրական հնարավոր է պատվիրել տաքսի, ինչը թույլ կտա արագ և հարմարավետ հասնել գյուղ։
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:
Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
Երբ այցելել
Հարավային հովտային մաս (Աշտարակի տարածաշրջան): Կլիման չոր, խիստ ցամաքային է, ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ չափավոր ցուրտ:
Բարձր լեռնային գոտի (Արագածի լանջեր): Կլիման ձյունառատ է, ձմեռը տևական ու ցուրտ, ամառը՝ կարճ ու զով։
Եղիպատրուշ գյուղի մոտ գտնվող «Մայլեռ»-ը լեռնային հանգստի ժամանակակից կենտրոն է, որը հատկապես ձմռանը դառնում է մարզի ամենահետաքրքիր ուղղություններից մեկը։ Արագածի հարավային լանջերին մոտ է, որտեղ լեռը ոչ միայն ֆոն է, այլ ամբողջ միջավայրի մաս։
Ջերմաստիճան: Ամռանը ջերմաստիճանը ցածրավայրերում կարող է հասնել բարձր նիշերի, իսկ բարձր լեռներում նույնիսկ հուլիսին լինում է զով:
Կարևոր
Հայաստանում հաճախ դեռևս անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ։ Շատ վայրեր՝ հատկապես մարզերում, աշխատում են միայն կանխիկով։ Թեև կան ռեստորաններ ու հյուրանոցներ, որոնք ընդունում են քարտային կամ առցանց վճարումներ, դրանք այնքան էլ շատ չեն։ Թանգարաններում ևս հիմնականում կանխիկ է պետք, և հիշեք՝ գրեթե բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։