Ֆիլմեր
Ժամանակի ընթացքում Wild Up- Վայրի վերելք արկածային ֆիլմերը դարձան կայքի անբաժան մասը։ Տարիների ճանապարհորդությունները, հազարավոր կիլոմետրերը և Հայաստանի ամենատարբեր անկյուններում անցկացրած օրերը մեզ օգնեցին հասկանալ մի կարևոր բան․ նման ձևաչափով ֆիլմեր Հայաստանի մասին գրեթե չկան։
Յուրաքանչյուր ֆիլմ պատմում է մի յուրահատուկ պատմություն՝ ներկայացնելով երևույթներ, մարդիկ, վայրեր և ավանդույթներ, որոնք իրենց տեսակով հենց Հայաստանն են։ Երբեմն դրանք պատմություններ են լեռների մասին, երբեմն՝ հեռավոր գյուղերի, երբեմն էլ՝ մարդկանց, որոնց կյանքն ու գործունեությունը դարձել են այդ վայրերի անբաժանելի մասը։
Մեր ֆիլմերը պարզապես գեղեցիկ կադրերի շարք չեն։ Դրանք փորձ են բացահայտելու Հայաստանի իրական դեմքը՝ այնպիսին, ինչպիսին այն երևում է ճանապարհին, հանդիպումներում, լեռնային արահետներում և ամենաանսպասելի բացահայտումների ընթացքում։
Որպեսզի Հայաստանի մասին պատմությունները հասանելի լինեն ավելի լայն լսարանի, բոլոր ֆիլմերը կարող եք դիտել ոչ միայն հայերեն, այլև անգլերեն և ռուսերեն ենթագրերով։
Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում և նոր բացահայտումներ Հայաստանի մասին։
Ֆիլմացանկ
Արագած
Կապուտջուղ
Գութանասար
Կապուտջուղ