Եթե թեկուզ մեկ անգամ մոտեցել ես լեռներին, ապա հաստատ զգացել ես այն առեղծվածային ուժը, որը ձգում է մեզ դեպի անմոռանալի արկածներ՝ միաժամանակ ստիպելով վերաիմաստավորել մեր ներքին ուժն ու սահմանները։ Այս տասը վավերագրական ֆիլմերը ես դիտել եմ շունչս պահած՝ զարմանքով ու հիացմունքով։ Անգամ որոշ պահերի ինձ թվում էր, թե լեռնագնացների հետ միասին մագլցում եմ ժայռերը կամ սառում նույն սառնամանիքից։ Եթե դու էլ, ինձ նման, սիրում ես լեռները կամ պարզապես ուզում ես հասկանալ դրանց կախարդանքը, ապա այս ֆիլմերը բաց թողնել չի կարելի։ Ահա ցանկը․․․
Ցանկը սկսեք հենց այս ֆիլմից։ «Mountain»-ը հիանալի մեկնարկ է՝ հասկանալու համար լեռների գեղեցկությունն ու ազդեցությունը մարդկային կյանքի վրա։ Ֆիլմի յուրահատուկ նկարահանումները և Ուիլիամ Դեֆոյի մեկնաբանությունները կհիացնեն ձեզ։ Այն ոչ միայն ցույց է տալիս լեռների ֆիզիկական գեղեցկությունը, այլև նրանց խորը ազդեցությունը մեր հոգեբանության վրա։
Հաջորդիվ դիտեք «Free Solo»-ն՝ լեռնագնացության աշխարհում սենսացիա դարձած ֆիլմը։ Ալեքս Հոնոլդի պատմությունն առանց ապահովության մագլցման մասին ցնցում է՝ ցուցադրելով մարդու համառությունն ու ռիսկի դիմելու անսահման կարողությունը։ Այս ֆիլմը կստիպի ձեզ նստել ու մտածել՝ արժե՞ արդյոք նման արարքներ՝ սեփական սահմանները հասկանալու համար։ Ըըըը, հաստատ արժե 🙂
Եթե «Free Solo»-ն ձեզ զարմացրեց, ապա «The Dawn Wall»-ը կծանոթացնի թիմային ուժին։ Թոմի Քալդուելն ու Քևին Յորգենսոնի հաղթահարում են անհնարինը՝ բարձրանալով Էլ Կապիտանի ամենաբարդ մասերից մեկը։ Այս ֆիլմը նաև կբացահայտի լեռնագնացության մարդկային կողմը՝ դժվարությունների հաղթահարման ընթացքում։
«Meru»-ն պատմում է երեք լեռնագնացների՝ Հիմալայներում Մերու գագաթի նվաճման մասին։ Եթե նախորդ ֆիլմերը կենտրոնանում էին անհատների ուժի վրա, «Meru»-ն կխոսի թիմային աշխատանքի, ընկերության ու համատեղ հաղթանակների մասին։ Ֆիլմի էպիկական նկարահանումներն ու անկեղծ զգացմունքները երկար կմնան ձեր հիշողություններում։
Հիմա ժամանակն է զգալու լեռների վտանգավոր կողմը։ Այս ֆիլմը պատմում է Պերուում տեղի ունեցած իրական դեպքերի մասին, երբ երկու լեռնագնացների արշավը վերածվեց մահվան հետ պայքարի։ Ֆիլմը հիանալի է՝ հասկանալու համար, թե որքան անողոք կարող է լինել բնությունը և ինչպես է մարդը գտնում ուժ ամենածանր պահին։
Եթե ձեզ հետաքրքրում է Էվերեստ լեռան գաղտնի աշխարհը, դիտեք «Sherpa»-ն։ Ֆիլմը ներկայացնում է շերպեերի կյանքը, ովքեր դառնում են լեռնագնացների անտեսանելի հերոսները։ Սա հիանալի պատմություն է՝ լեռներում աշխատող մարդկանց իրական կյանքին ծանոթանալու համար։ Քանի որ շատ հաճախ լեռնագնացներն էլ անտեսում են նրանց աշխատանքն ու իրական ուժը։
Ֆիլմը ներկայացնում է Մարկ-Անդրե Լեկլերի անհավանական մագլցումները։ Նրա պարզությունն ու լեռների հանդեպ անսահման սերը կոգեշնչեն յուրաքանչյուրին։
Հիմալայների ամենավտանգավոր լեռներից մեկը՝Չոգորի կամ К2, ֆիլմի hերոսն է։ Սա լեգենդար պատմություն է հաղթանակների և կորուստների մասին՝ ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում։
Էվերեստի ողբերգական իրադարձությունները գրեթե դառնում են լեգենդ։ Այս ֆիլմը պատմում է 1996 թվականի հայտնի արշավախմբի մասին, երբ բնության ուժերը մարդկային կյանքերի մեծ զոհեր պահանջեցին։ Ֆիլմը ձեզ ստիպելու է սառել, բայց նաև խորհել՝ ինչի համար է մարդը գնում նման վտանգների։
Ավարտեք ձեր ցուցակը «Valley Uprising»-ով։ Յոսեմիտի լեռների պատմությունը՝ որպես լեռնագնացության կենտրոն, կտեղափոխի ձեզ այն ժամանակները, երբ առաջին արշավորդներն ստեղծում էին այս մարզաձևի հիմքերը։ Ֆիլմը կոգեշնչի մտածել՝ ինչ է լեռնագնացությունը մարդկային հոգու համար։
Այո, այսպես կարճ եմ գրել, որպեսզի դուք ինքներդ ընտրեք այն ֆիլմը, որը ձեզ ավելի մոտ է, և նայեք այն․․․
Երբևէ մտածե՞լ եք՝ շապիկ հագնելու պահին իրականում ինչ ե
Քայլում էի Պուշկին փողոցով։ Հարյուրամյա պատմություն ո
..Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն