Ավան Շուշի Պլազա․Բարեկամական և ջերմ մթնոլորտ
Շուշի քաղաքը յուրատեսակ թանգարան է կենդանի պատմության և պատմամշակութային հուշարձանների։ Քաղաքը բացահայտելու համար պետք է քաղաքում գիշերել, որպեսզի զգաք Շուշիի ողջ զորությունը և դիմադրողականությունը։ Ինչպես ինքս արեցի։

Ավան Շուշի Պլազա հյուրանոցն անհնարին է չնկատել և շփոթել մեկ այլ հյուրանոցի հետ, ինչո՞ւ, որովհետև տեղի միակ բարձրահարկ շինությունն է, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում և շատ մոտ է այնպիսի պատմական արժեք ներկայացնող շենքերի, ինչպիսիք են՝ Կանաչ և Ղազանչեցոց եկեղեցիները, Նաթավանի պալատը, պատմական արևելյան շուկան, Շուշիի բերդը և պարսկական մզկիթը:

Հյուրանոցի ռեստորանում կարող եք ճաշակել բազմաթիվ համեղ ճաշատեսակներ, իսկ լոբբի բարում ՝ Ձեր ընկերների հետ անցկացնել հաճելի ժամանց և համտեսել զանազան խմիչքներ: Ի դեպ, հյուրանոցը կոնֆերանս սրահ էլ ունի, գործնական հանդիպումների և քննարկումների համար համապատասխան տարբերակ է։

Հունիս-օգոստոս ամիսներին այստեղ տրամադրությունը ստեղծագործական է։ Հյուրանոցում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Ասմունքի համահայկական փառատոն՝ տարբեր խորագրերով։ Ասմուքնի փառատոնը միակ միջոցառումը չէ, այստեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ նվիրված ուսուցիչների տոնին, Ամանորին, կանանց միջազգային տոնին:

Հյուրանոցը աչքի է ընկնում տարբեր բարեգործական ծրագրերով ևս։ Ավան Շուշի Պլազայում են մնացել նաև «Կյանք ու կռիվ»հեռուստասերիալի անձնակազմը:

Համեղ նախաճաշից հետո պետք էր մեկնել, սակայն հասցրեցի նաև թերթել հյուրերի գրառումների համար նախատեսված գրքույկը, որտեղ ամենաշատ գրառումներն ունեին այսպիսի բովանդակություն․ «Շնորհակալություն բարձրակարգ սպասարկման, հարմարավետ և ժամանակակից սենյակի, անձնակազմի ՝ 24 ժամ աջակցելու պատրաստակամության ու Շուշիի պատիվը բարձր պահելու համար»։
Արդեն կիսվել եմ ձեզ հետ Շուշիում իմ տեսած մի քանի հասցեներով, ժամանակն է այցելել ու զգալ քաղաքի հաղթական շունչը։