Գինին իրական հաճույք պատճառող բազմակողմանի խմիչք է: Նրանց հասկանալն այսօր նույնքան նորաձև է, որքան հագուստը։ Բայց կա երկիր՝ Հայաստան, որտեղ գինին պարզապես ապրանք չէ, այլ մի ամբողջ մշակույթ։
Եվ այդ մշակույթի մասին պատմում է նորաստեղծ «Origins» ամսագիրը, որը ստեղծվել է հայկական ուտեստների ու գինու մասին չպատմված պատմությունները ներկայացնելու համար։ Այն իրական ուղեցույց է դեպի գինու, խոհարարական և գաստրոնոմիական աշխարհ, առողջ սնունդ, ավանդույթներ, մշակույթ: Ճանապարհորդություններ Հայաստանի խաղողագործության շրջաններով և գուրման բաղադրատոմսերով։

Թվային «Origins» հարթակը նպատակ ունի առանձնացնել հայկական գինին և մշակույթը՝ գովաբանելու երկրի յուրահատուկ ժառանգությունը:
— Հուսով ենք, որ կբացահայտենք, թե որտեղ են հատվում Հայաստանի պատմությունն ու մշակույթը, որպեսզի կարողանանք օգնել գինու սիրահարներին՝ պատմություններից անդին իրապես հասկանալ Հայաստանի գինու մշակույթը: Համոզված ենք, որ գիտելիքին ուղեկցում է գնահատանքը, և ուրախ ենք՝ ուղղորդելու Ձեզ այս ճամփորդության ընթացքում, կիսվում է ամսագրի հիմնադիր Էյմի Քեուշգուերյանը։
Այսուհետ հայկական կերակրատեսակների և խմիչքի մշակույթի մասին պատմությունները կօգնեն, համաշխարհային լսարանի առջև երկրի ինքնությունը վերականգնելու հարցում։
Ամսագրի բովանդակությունը ստեղծում են շատ տաղանդավոր հեղինակներ, թարգմանիչներ ու լուսանկարիչներ: Կգտնեք ակնարկներ, ոլորտի տեղական նորություններ, ընթերցողը շաբաթական կունենան 2-ից 3 հրապարակում ընթերցելու հնարավորություն:
Ամսագիրը ստեղծվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ու «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈւ) ծրագրերի աջակցությամբ, որոնք իրականացվում են GIZ-ի կողմից։
Ավտոբուսը մայրուղուց դուրս եկավ, տեսադաշտում հայտնվեց
Այս անգամ ճանապարհներն ինձ տարան դեպի Իջևանի մերձակա Թ